ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. «Երկրորդ պետական լեզուն» ո՞րն է

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. «Երկրորդ պետական լեզուն» ո՞րն է
22.11.2016 | 22:45

Կա պարզապես «երկրորդ լեզու», «երրորդ լեզու» և այլն լեզու: Ըստ այդմ էլ, աշակերտին դպրոցում առաջարկում են օտար երկու լեզու, որից նա ընտրություն է կատարում, թե որը պետք է սովորի՝ ռուսերե՞ն օտար երկրորդ լեզուն, թե՞, ասենք, չինարեն օտար երկրորդ լեզուն: Ռուսներն էլ են երկու լեզու անցնում դպրոցներում՝ ռուսերեն և անգլերեն: Անգլերենն ինչո՞ւ չեն հռչակում որպես պետական երկրորդ լեզու: Չինացիներին և ճապոնացիներին, եթե հարցնես, թե ինչո՞ւ պետական երկու լեզու չունեն, կասեն՝ հո դուք հիմար չե՞ք, մենք երկու պետություն չունենք, որ երկու լեզու ունենանք: Չինացիները և ճապոնացիներն ինչո՞ւ իրենց գործը չեն հեշտացնում՝ բարդ հիերոգլիֆներից հրաժարվելով և լատինատառին անցնելով:

Որովհետև համարում են, որ դա իրենց պատմությունն է և որ հեշտին վազելով, իրենց լեզվից տարածք են զիջելու օտարին: Այսինքն, նրանք դրանով հարգում են ոչ միայն իրենց լեզուն, այլև, լեզուն հարգելով՝, իրենց պետականությունը և ուղղակի իրենք իրենց են հարգում: Երբեմն ինձ թվում է, որ դարերի ընթացքում մենք մեզ չհարգող, մեր սեփական պետությունն ունենալու գաղափարն ատող, անապագա հանրույթի ենք վերածվել: Դրանից էլ գալիս են մեր բոլոր - բոլոր դժբախտությունները:

Դիտվել է՝ 9171

Մեկնաբանություններ